Էջ:Վերք Հայաստանի 49.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ աղջկանս ձեռները կարմրացնեմ: Դափ ու զուռնեն ընչի՞ չեն ածում: Ա՜յ ղոնաղներ, ի՞նչ եք էդպես պարապ, կտրի ծերին կանգնած մնացել, ձեռըներդ ծոցըներդ դրել… Ինձ չե՞ք սիրում… Պար էկե՛ք, է՜…հարսանքավորն էդպես բաշիբոշ կկանգնի ու թամաշա կանի՞… Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի գնում. կերե՛ք, քեֆ արե՛ք, իմ որդուս արևն օրհնեցե՛ք: Մեկ աղջիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չե՛մ փոխիլ, նրա խաթրն էլա չո՞ւնիք, որ մեկ ուրախություն անեք, սիրտս հովանա: Հա՞… քնա՞ծ եմ, թե՞ զարթուն, թե գլուխս վրես չի՛… Բաժինքը հազիր ա… Չէ՛, չէ՛…փեսեն հո Թիֆլիզ գնաց, էսպես թեզ չէ՛ր կարալ ետ դառնալ… Սրանք ո՞ւր են էկել… Թուրքը հո հայի հացը չի՛ ուտիլ… Հա՛, հա՛, հմիկ իմացա. մեր ճանանչներն են, էկել են, որ երեխիս հարսանքի ուրախությունը տեսնին… Լաց մի՛ ըլիլ, երեսիդ մեռնիմ… Թա՛գուհի ջան, ջանս ու հոգիս քեզ մատաղ. քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հադդ ունի, որ քո մեկ մազին դիպչի… Մազերդ ոսկեթել, Թա՛գուհի ջան. ունքերդ վարաղով քաշած, ո՛րդի ջան. օրորոցիդ մատաղ գնամ, Թա՛գուհի ջան… Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փընջված, իմ ա՛րև, իմ կյա՛նք, իմ թա՛գ ու պարծանք որդի ջան… Աչքերդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ. բերանդ բա՛ց արա, էդ աննման, վարդահոտ բերնիդ մեռնիմ… Քո խեղճ, պառավ մորն է՞դպես ես սիրում… Է՞դպես ես իմ սիրտը շահում… Թե ամաչում ես, ասեմ, որ էս կանգնողները հեռանան: Ա՜յ մարդիկ, հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղջկա աչքին մե՛ք երևալ: Բանու գործ չունի՞ք, գնացե՛ք ձեր տունը. ի՞նչ եք էստեղ կիտվել: Ի՞նչ անամոթ մարդիկ եք, տո՛, ձեզ չե՞մ ասում, քոռացե՞լ եք… Արի՛, գնա՛նք բաղը, Թա՛գուհի ջան, անումիդ մեռնիմ. ծառերը ծաղկել են, քո ծաղիկ երեսին ղուրբա՛ն: Դաշտերը կանաչել են, քո կանաչ արևին մատաղ գնամ: Ուր ենք մնացել էստեղ, գնա՛նք, տեսնի՛նք, ուրախանա՛նք…


6


Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ. մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում: Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով ետ պատմիլ: Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէր իմանում, թե ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում: Թուրքերն էլ, որ տասը հատ էին թվով, է՛ն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էսպես մորմոքվիլը տեսնելով՝ սիրտըները մի քիչ գութ ընկավ: Իրանք էլ էին գիտում, որ մոր համար հեշտ